EmoHeads Up (հայերեն)

Խաղա «Heads Up» և օգնիր խաղընկերոջդ գուշակել զգացմունք արտահայտող բառերը։

Նպատակ

Զարգացրու զգացմունքները ճանաչելու քո ունակությունը։

նյութերը

  • EmoCard-երը
  • Ոչ պարտադիր՝ վայրկյանաչափ, օրինակ՝ մեկ րոպե տևողությամբ ավազե ժամացույց։ 6-ից ցածր տարիքի երեխաներ ունեցող ընտանիքներում 2 րոպե կամ նույնիսկ 3 րոպե տևողությունը կարող է ավելի նպատակահարմար լինել։

Հրահանգներ

  1. Քեզ անհրաժեշտ է խաղընկեր կամ խաղընկերների փոքր խումբ, ինչպես նաև EmoCard-երը՝ երեսն ի վար դրված սեղանին։ Մասնակիցներից մեկը հանդես կգա Գուշակողի դերում։ Առանց քարտին նայելու՝ Գուշակողը ընտրում է մեկ քարտ և պահում այն իր առջևում՝ այնպես, որ տեսանելի լինի մյուսներին։ Ցանկության դեպքում կարելի է վայրկյանաչափ կիրառել։
  2. Առջևում գտնվողը/ները հուշումներ են անում, որպեսզի Գուշակողը կարողանա ստույգ կռահել իր քարտի վրայի զգացմունք արտահայտող բառը։  Հուշումները չեն կարող զգացմունք արտահայտող բառեր լինել։ Հուշումները պետք է լինեն իրավիճակային, այնպիսի իրավիճակներ, որոնց դեպքում ի հայտ է գալիս տվյալ զգացմունքը։ Օրինակ՝ եթե «Վախեցած» բառն է գրված քարտին, հուշումը պետք է լինի՝ «Երբ դու մարդաշատ վայրում ես և հանկարծ շուրջդ ես նայում և չես կարողանում գտնել այն մարդուն, ում հետ եկել էիր»։
  3. Հենց որ Գուշակողը ասում է ճիշտ բառը, մեկ այլ մասնակից է դառնում Գուշակողը և նոր քարտ է վերցնում։ Խաղը տևում է մինչ վայրկյանաչափը կազդարարի ավարտը, և բոլորը միասին ստանում են այնքան միավոր, որքան որ քարտ կարողացան գուշակել։

Քննարկում

  • Արդյո՞ք որոշ բառեր ավելի հեշտ էր գուշակել, իսկ որոշները հակառակը՝ ավելի դժվար։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն է պատճառը։ 
  • Արդյո՞ք զգացմունքներ նշանակող բառեր նկարագրելիս մարդիկ միանման իրավիճակ-հուշումների մասին են մտածում։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն է պաճառը։ 
  • Ի՞նչ կպատահեր, եթե մարդիկ առավել քաջատեղյակ լինեին իրենց զգացմունքներից… ինչպես նաև դրանց ի հայտ գալու պատճառներից։ 

Ընդլայնում

Այս խաղը կարող է անցկացվել որպես մրցույթ, ըստ որի,  յուրաքանչյուր զույգ կամ խումբ փորձում է հնարավորինս բարձր միավոր վաստակել։

Հնարավոր է նաև իրավիճակային հուշումների փոխարեն (չես կարողանում գտնել ընկերոջդ) որպես հուշում ասել զգացմունքների պատճառները, օրինակ՝ «դա օգնում է քեզ վստահ զգալ»։ Սա ավելի բարդ տարբերակ է և կարող է կիրառելի լինել այնպիսի խմբում, որտեղ զգացմունքներն արդեն ուսումնասիրվել են։

Հեղինակ

Փեթի Ֆրիդման
0 Comments

Submit a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

About this activity…

Տարիք:

SDG:

Խմբի չափ:

EQ տարածքը:

Տևողություն:

3-6 րոպե զույգով կամ փոքր խմբով խաղալիս։

Ցուցադրման տեսանյութը.: