Գործարկման հավաքակազմ

Եթե սա ձեր առաջին POP-UP միջոցառումն է, սկսեք այստեղից:

Կարդացե՛ք ստորև ներկայացվածը

  • Խորհուրդներ առցանց կամ փոքր խմբերի համար նախատեսված փառատոնի իրականացման համար ՔՈՎԻԴ – 19-ի պայմաններում:
  • Ծանոթություն Կայուն զարգացման նպատակներին և POP-UP-ին
  • GREEN 13 և ՅՈՒՆԻՍԵՖ-ի առանցքային ուղղությունը 2020 թվականի համար

Բացի այդ, վերևում մուգ գույնի մենյուի տողում կգտնեք լրացուցիչ հրահանգներ, որոնք կօգնեն ձեզ հնարավորինս լավ անցկացնել POP-UP փառատոնը: Աջ կողմում կտեսնեք դեղին կոճակներ՝ որոնց սեղմելով կարող եք ուսումնասիրել առցանց հավաքածուն, այդ թվում հատուկ ժողովածուները՝ Green13, Virtual և մեր կողմից առաջարկվող լավագույն 5 միջոցառումները:

 

POP-UP փառատոնն անցկացնելու քայլերը

POP-UP փառատոնի համար ձեզ անհրաժեշտ է կայքում ներկայացված գործունեության տեսակներից մի քանիսը և մի քանի մասնակից (POP-UP-ին կարող են մասնակցել 3-30, 300 և նույնիսկ 3000+ մարդ): Այն պլանավորելու համար (ֆիզիկական մասնակցության դեպքում) իրականացրե՛ք ստորև նշված քայլերը/կետերը (այն կարող է իրականացվել նաև առցաց. խորհուրդներն՝ այստեղ)

 

  1. Համապատասխան վայր գտեք և ներգրավեք կամավորների ձեզ օգնելու համար:
  2. Որոշեք, թե ում եք դիմելու և հրավիրեք մասնակիցներին (ում և ինչպես հրավիրելու մասին խորհուրդներ ստանալու համար ուսումնասիրեք լոգիստիկայի բաժինը): Անպայման խնդրեք մասնակիցներին մասնակցել փառատոնից առաջ անցկացվող հարցմանը՝ 6sec.org/popup/pre
  3. Որոշե՛ք, թե ինչ միջոցառումներ/խաղեր եք իրականացնելու ձեռ փառատոնի ընթացքում՝ յուրաքանչյուրը ներակայացնելով որպես «կայան» (կամ ինչպես մանկական թանգարաններում, յուրքանչյուրը ներկայացվում է որպես ցուցանմուշ)
  4. Պատրաստեք միջոցառումների կայանները (այդ թվում տեղեկատվական թերթիկները կա՛մ թվային տարբերակով կա՛մ տպագիր, նաև մյուս բոլոր նյութերը): Ձեռքի տակ ունեցեք նաև այլ գրենական պիտույքներ՝ գրիչներ և թղթեր յուրաքանչյուր կայանի համար:
  5. Հասկացե՛ք, թե էլ ինչ հարկավոր կլինի ձեզ, օր.՝ երաժշտություն, սնունդ, դեկորացիաներ (եթե այդպիսիք կան) և կազմակերպեք համապատասխանաբար
  6. Օգնեք կամավորներին հասկանալու հրահանգները յուրաքանչյուր կայանի համար և մի-երկու փորձ արեք, որպեսզի կարողանաք օգնել մասնակիցներին փառատոնի ընթացքում:
  7. Գրավիչ ձևով պատրաստեք կայանները
  8. Ողջունեք մարդկանց ժամանման պահին (չմոռանաք անվանաթերթիկները): Դրանից հետո ուսումնասիրեք, խաղացեք, և սովորեք մասնակիցների հետ միասին:
  9. Միջոցառման ավարտից հետո մաքրե՛ք տարածքը:
  10. Շնորհակալական նամակ ուղարկեք մասնակիցներին և փառատոնից հետո անցկացվող հարցման հղումը ՝ 6sec.org/popup/post Բացի դրանից, ձեր նկարներն ու գրառումները տարածեք սոցիալական մեդիայի հարթակներով #EQPOPUP հեշթեգով՝ հրավիրելով միանալ համընդհանուր տոնակատարությանը:

 

Արդեն գիտե՞ք ինչ անել:
Կտտացրեք ներքևի կոճակին ՝ ձեր փառատոնը կառուցելու համար POP-UP փառատոնի բոլոր մասերը ստուգելու համար:

Activities – Գործունեություն
Decorations – զարդարանք
Promotional Materials – Գովազդային նյութեր
Top 5 Activities – Լավագույն 5 գործողություններ